«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տրանսֆերային նոր թիրախ ունի։
Ինչպես տեղկեացնում է AS-ը, պորտուգալացի մասնագետը հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի ծառայություններով։
Հիշեցնենք, որ դե Պաուլը Ա Սերիայում խաղալու փորձ ունի։ Նախորդ տարվա աշնանը ֆուտբոլիստը «Ուդինեզեից» էր տեղափոխվել «Ատլետիկո»։ Իսպանական գրանդում դե Պաուլը մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































