Արգենտինացի վինգեր Պաուլո Դիբալան խոսել է իր ապագայի մասին։
«Ես ինձ շատ լավ եմ զգում Իտալիայում և Ա Սերիայում։ Դեմ չէի լինի մի օր հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում և Լա Լիգայում, սակայն այս պահին Իտալիայում ես ինձ երջանիկ եմ զգում»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո արգենտինացին հեռացավ «Յուվենտուսից», քանի որ կողմերի միջև լրացավ պայմանագրի ժամկետը։ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը»։
























































