Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հույս է հայտնել, որ «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին կտեղափոխվի «Արքայական ակումբ»։
«Օրելյենը ուրախ տղա է։ Ես նրան լավ եմ ճանաչում, քանի որ հավաքականում միասին խաղում ենք։ Հույս ունեմ, որ նա կտեղափոխվի «Ռեալ»։ Աjդ թեման հասցրել եմ քննարկել իր հետ։ Տեսնենք՝ ինչ կլինի մոտակա օրերի ընթացքում»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
22-ամյա Չուամենին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո, ավարտված մրցաշրջանում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնակով 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































