Մայիսի 31-ին CAS-ը (Սպորտային արբիտրաժային դատարան) արագացված կարգով քննության արդյունքում որոշել է մերժել «Նորավանք» ՍԱ դիմումը և ուժի մեջ թողնել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի որոշումն առ այն, որ «Նորավանք» ՍԱ չի բավարարում 3-տարվա կանոնին և չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու 2022/23թթ մրցաշրջանի համար։ Մանրամասներն՝ այստեղ։
«Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Նորավանք ՍԱ»–ի դիմումը՝ կապված եվրագավաթների ուղեգրի համար։
«Նորավանք ՍԱ»–ն շնորհակալություն է հայտնում ՀՖՖ–ին՝ աջակցության համար»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
CAS-ի կողմից որոշման արդյունքում, Եվրոպական ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն հետևյալ ակումբները՝
Փյունիկ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ
Արարատ-Արմենիա ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ
Ալաշկերտ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ
Արարատ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ
























































