Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը համեմատել է Լա Լիգան Ֆրանսիայի առաջնության հետ։
«Իսպանիայում մարդիկ երբեմն իրենց տագնապային իրավիճակում են պահում և չափազանց անհեռատես են։ Չեմպիոնների լիգայում նրանց թվում էր, թե ամեն ինչ աղետի է գնում։
Բայց չմոռանանք, որ ֆրանսիացիները զրո տիտղոս ունեն այս մրցաշրջանում։
Ասում են՝ իբր վախենում ենք, որ Լիգա 1-ը մեզնից առաջ կանցնի։ Ոչ, մենք չենք վախենում։ Մենք պարզապես ցանկանում ենք, որ Լիգա 1-ում իրական մրցակցություն լինի: Ներկայիս իրավիճակը լավ չէ ֆուտբոլի համար»,- մեջբերում է Տեբասին Marca-ն:
























































