«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին, որն ամռանը հեռանալու է թիմից։
«Դիբալան պիտի վերադառնա ինքն իրեն։ Մի պահ կար, որ Պաուլոն մտածում էր, թե ինքը նոր Մեսսին է։ Չի կարելի է պատճենել կամ նմանակել ինչ-որ մեկին։
Դիբալան շատ բան կարող է տալ ֆուտբոլին, նա հիանալի տեխնիկական որակներ ունի։ Նա պետք է գտնի ինքն իրեն»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։