Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը Twitter-ում պատասխանել է օգտատերերի հարցերին։
Հետևորդներից մեկը հարցրել է Կրոսին, թե վերջինիս կարծիքով՝ ո՞վ կարող է լինել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետնորդը։
«Ցիցիպասը»,-պատասխանել է Կրոսը։
Tsitsipas https://t.co/offneZEFxs
— Toni Kroos (@ToniKroos) February 9, 2020
2018 թվականին Տոնի Կրոսը պատմել էր, որ Ռոջեր Ֆեդերերը իր սիրելի թենիսիստն է։