«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է այն հարցին, թե ով կստանձնի թիմի առաջատարի դերը Ջորջիո Կյելինիի և Պաուլո Դիբալայի հեռանալուց հետո։
«Առաջատար լինելը կարևոր է, բայց առաջնորդը պետք է ունենա այդ հատկանիշները, դրանք տարիքի հետ ձեռք բերել չի կարելի։
Ջորջիո Կյելինին «Յուվենտուսի» առաջատարներից էր, ինչպես Բարցալին, Բուֆոնը կամ Մարկիզիոն։ Այժմ մենք ունենք երկու առաջատար ապագայի համար՝ Մաթիս դե Լիխտը և Մանուել Լոկատելին: Դանիլոն հաճելիորեն զարմացրեց ինձ, նա միշտ առաջին տեղում է, նա իսկական, բայց լուռ առաջատար է։
Նաև Դուշան Վլահովիչը կարող է լինել առաջատար։ Նա միշտ ցանկանում է հաղթել, չնայած ընդամենը 22 տարեկան է: Նա կդառնա խարիզմատիկ լիդեր: Ես հուզվում եմ, երբ մտածում եմ Բարցալիի, Ջիջիի [Բուֆոնի], Զեեդորֆի հետ անցկացրած տարիների մասին, քանի որ մեծ խաղացողներն ինձ շատ բան են սովորեցրել»,- ասել է Ալեգրին DAZN-ին տված հարցազրույցում:
























































