Անսուման Ֆատին ասել է, որ ցանկանում է իր ողջ կարիերան անցկացնել կատալոնական «Բարսելոնայում»:
«ՊՍԺ-ն հետաքրքրվա՞ծ է իմ ծառայություններով: Ճշմարտությունն այն է, որ ես չգիտեմ այդ մասին: Այս գործերը վարում են իմ գործակալը և իմ ծնողները:
Հենց սկզբից գործակալիս ու հորս ասացի, թե որն է իմ նպատակը․ դա ներկայիս ակումբում մնալն է։
Իմ ծրագիրը պարզ է, և այո, հուսով եմ, որ կարող եմ այստեղ անցկացնել իմ ողջ կարիերան»,- մեջբերում է «Բարսելոնայի» հարձակվողին Mundo Deportivo-ն:
























































