ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտարարել է, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո կավարտի Արգենտինայի հավաքականում իր ելույթները։
«Այս Աշխարհի առաջնությունից հետո կգա ժամանակը, որ ես հեռանամ ազգային հավաքականից։ Հավաքականում կան շատ երիտասարդ տղաներ, ովքեր առաջադիմում են և կամաց-կամաց բարձր մակարդակի են հասնում։
Իմ կողմից մի փոքր եսասիրություն կլիներ այսքան տարիներ անց լինել այստեղ, այն բանից հետո, երբ հասա այն ամենին, ինչ ուզում էի: Քաթարի ԱԱ-ից հետո կհեռանամ հավաքականից»,- ֆուտբոլիստին է մեջբերում Mundo Deportivo-ն։
Արգենտինացին ՊՍԺ-ից կհեռանա պայմանագրի ավարտից հետո՝ 2022 թվականի հունիսի վերջին։