ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է թիմակից Կիլիան Մբապեի խոսքերն այն մասին, որ Եվրոպայում ֆուտբոլն ավելի լավ է զարգացած, քան Ամերիկայում։
«Ես չլսեցի, երբ նա ասաց դա: Բայց այս մասին մենք բազմիցս խոսել ենք Իսպանիայում։ Ես ասացի, որ նրանց համար դժվար կլինի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, եթե ստիպված լինեին գնալ խաղալու Կոլումբիայում, կամ, ասենք, Վենեսուելայում։
Այնտեղ առկա է մեծ բարձրություն և ջերմություն։ Նրանք բոլորն ունեն տարբեր պայմաններ, որոնք շատ ավելի են բարդացնում առաջադրանքը, և բացի այդ, նրանք հիանալի թիմեր են՝ գերազանց խաղացողներով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sport-ը։
Հիշեցնենք, որ արգենտինացին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։
























































