Կարիմ Բենզեման մեծարվել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների կողմից։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ժամանել է ազգային թիմի ճամբար՝ անցյալ շաբաթ Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո:
Հավաքականում նրան դիմավորեցին գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը և թիմի խաղացողները՝ Կիլիան Մբապեն, Ռաֆայել Վարանը, Անտուան Գրիզմանը և այլք։ Թիմային ընթրիքի ժամանակ ողջ թիմը ծափահարել է Բենզեմային։