«Ռոման» չի գնի «Պորտուի» կիսապաշտպան Սերխիո Օլիվեյրայի ամբողջական տրանսֆերը, հայտնում է Il Tempo-ն։
29-ամյա կիսապաշտպանը վարձավճարով հռոմեական ակումբ է տեղափոխվել հունվարին՝ 13 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։
Օլիվեյրան իտալական ակումբում անցկացրել է 22 հանդիպում (3 գոլ և 1 գոլային փոխանցում)՝ ակումբի հետ հաղթելով Կոնֆերենցիաների լիգան։
Սակայն «գայլերը» չեն ակտիվացրել խաղացողի տրանսֆերի գնման տարբերակը և նա կվերադառնա «Պորտու»։
























































