ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է ֆրանսիական թիմում Լիոնել Մեսսիի առաջին մրցաշրջանի մասին.
«Լեոն երկար տարիներ է անցկացրել «Բարսելոնայում», նրա համար դժվար է հարմարվել։ Դժվար է փոխել թիմերն ու քաղաքները: Բացի այդ, նա մենակ չէր եկել, այլ ընտանիքի հետ։ Լեզուն նույնպես տարբեր է. շատ բաներ, որոնք շփոթեցնող են: Թիմը նույնպես իր խաղաոճն ունի, և խաղացողները չեն հասկանում, թե ինչպես է խաղում Մեսսին։
Լեոն, Կիլիանը և ես ֆուտբոլիստներ ենք, որոնց միշտ գնահատում են իրենց խաղով, վիճակագրությամբ, տիտղոսներով, ամեն ինչով։ Մենք գիտենք մեր պարտականությունները և, հետևաբար, միշտ փորձում ենք անել առավելագույնը»,- ասել է Նեյմարը Canal+-ին տված հարցազրույցում:
ՊՍԺ-ի կազմում իր առաջին մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 34 խաղում խփել է 11 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։
























































