ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է հաջորդ մրցաշրջանի իր ծրագրերի մասին.
«Իմ նպատակը միշտ նույնն է՝ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Լավ խաղալը, Աշխարհի գավաթը և Չեմպիոնների լիգան հաղթելը հաջորդ մրցաշրջանի իմ հավակնությունն է:
Դա պետք է լինի ՊՍԺ-ի հետ. ես պայմանագիր ունեմ այս ակումբի հետ, ուստի այլ ընտրություն չկա։ Այո, դա կլինի ՊՍԺ-ի հետ»,- ասել է Նեյմարը Canal+-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Նյուքասլը»։
























































