«Սենտ Էտյեն»-«Օսեր» փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումն ավարտվել է երկրպագուների զանգվածային ներխուժմամբ խաղադաշտ։
Կիրակի օրը «Սենտ Էտյենը» իր մարզադաշտում 11 մետրանոցներով պարտվեց «Օսերին» և կորցրեց տեղը Լիգա 1-ում:
Հանդիպման ավարտից անմիջապես հետո «Սենտ Էտյենի» դժգոհ երկրպագուները վազեցին խաղադաշտ և սկսեցին տարբեր իրեր նետել իրենց թիմի խաղացողների ուղղությամբ: .
Խաղացողները և հանդիպման մյուս մասնակիցները ստիպված են եղել շտապ լքել խաղադաշտը՝ առաջացած մշուշի պատճառով ձեռքերով փակելով դեմքերը։
2011/12 մրցաշրջանի վերջում «Օսերը» դուրս մնաց Լիգա 1-ից։ «Սենտ-Էտյենը» վերջին անգամ լքել էր Լիգա 1-ը 2003/04 մրցաշրջանում։
























































