Այսօր՝ մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպում են «Լիվերպուլն» ու «Ռեալը»։
Առաջին խաղակեսն անցավ բավականին ակտիվ, սակայն այդպես էլ լուսատախտակին հաշիվը չփոխվեց՝ 0-0։
Խաղակեսի վերջում Բենզեման բացեց խաղի հաշիվը, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Մանրամասներն՝ այստեղ։
Առաջին խաղակեսում Սադիո Մանեն վտանգավոր հարված հասցրեց մրցակցի դարպասին, սակայն մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան ֆանտաստիկ ռեակցիա դրսևորեց՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից։