Այսօր՝ մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպում են «Լիվերպուլն» ու «Ռեալը»։
Առաջին խաղակեսն անցավ բավականին ակտիվ, սակայն այդպես էլ լուսատախտակին հաշիվը չփոխվեց՝ 0-0։ Խաղակեսի վերջում Բենզեման բացեց խաղի հաշիվը, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Մրցավարական թիմը ստիպված է եղել դիմել VAR-ի օգնությանը։ Ի վերջո, որոշվեց չհաշվել գնդակը՝ խաղից դուրս վիճակի պատճառով։
Նշենք, որ hանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 23:36-ին՝ նախատեսվածից 36 րոպե ուշ։ Պատճառն այն է, որ երկրպագուները չեն կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ։ Ըստ լրագրող Ռոբ Հարիսի՝ մեկնարկային սուլիչը հետաձգվել է 15 րոպեով՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում երկրպագուների հետ կապված խնդիրների պատճառով։ Առանց տոմսերի երկրպագուները փորձել են մտնել մարզադաշտ։ Որոշ երկրպագուներ բարձրացել են ցանկապատերի վրայով, իսկ մարզադաշտ տանող ճանապարհին դժգոհ ֆուտբոլասերների երկար հերթեր են գոյացել։ Այնուհետև հանդիպումը հետաձգվեց ևս 21 րոպեով։
Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։ Թիմերի մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ։