Ֆրանսիական Լիգա 1-ի ղեկավար Վենսան Լաբրյունը կոշտ է արձագանքել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի բողոքներին։
Լա Լիգայի պաշտոնյաները կարծում են, որ ՊՍԺ-ն խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները՝ երկարաձգելով պայմանագիրը Կիլիան Մբապեի հետ և թույլ չտալով նրան տեղափոխվել «Ռեալ»։
«Ձեր երկու ակումբները՝ «Ռեալը» և «Բարսելոնան», տրանսֆերային շատ ռեկորդներ են սահմանել վերջին տասնամյակում»,- պատասխանել է Լաբրյունը։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա «Ռեալի» պահեստայինների նստարանին նստած են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից երկուսը։ Բացի այդ, «Բարսելոնան» 1,5 միլիարդ եվրոյի պարտք ունի, և ձեր երկու ակումբներն են, որ շարունակում են առաջ մղել եվրոպական Սուպերլիգայի գաղափարը:
Ձեր հրապարակային հայտարարություններով, որոնք սուտ են, դուք արատավորում եք Լիգա 1-ի և մեր ակումբների համբավը։ Սա անընդունելի է»,- Լաբրյունի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: