Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը համեմատել է Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունների եկամուտները։
«Որպեսզի մրցաշարը զարգանա, պետք է գործ ունենալ ոչ միայն խաղացողների կամ ակումբների, այլ նաև այլ հարցերի հետ։
Մեսսին տեղափոխվել է ՊՍԺ, իսկ Լիգա 1-ը միջազգային հեռուստատեսային իրավունքների վաճառքից 70 մլն եվրո է վաստակել։
Առանց Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մենք ստացանք 900 միլիոն եվրո»,- մեջբերում է Տեբասին ESPN-ը։