«Տորինոյի» բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերին կարող են Իտալիայի քաղաքացիություն շնորհել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին դիտարկում է բրազիլացուն հավաքական հրավիրելու տարբերակը։
Բրեմերը հաջորդ տարի կարող է խաղալ Իտալիայի հավաքականում, բայց միայն այն դեպքում, եթե հանդիպում չանցկացնի Բրազիլիայի հավաքականի կազմում։
Այս մրցաշրջանում 25-ամյա Բրեմերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում «Տորինոյի» կազմում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































