Թիերի Անրին մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի որոշումը՝ մնալ ՊՍԺ-ում և նոր պայմանագիր կնքել փարիզեցիների հետ։
«Կենսական որոշում ամբողջ ֆրանսիական ֆուտբոլի համար։ Իրականում ես կարծում էի, որ Կիլիանը որոշում կկայացնի ոչ հօգուտ ՊՍԺ-ի։ Ըստ ամենայնի, նա գրեթե վերջին պահին մտափոխվել է։
Տեղեկություններ կան, որ նա շատ կարևոր զանգ է ստացել։ Ասում են՝ Ֆրանսիայի նախագահն ինքն է զանգահարել։
Մարդիկ այժմ կենտրոնանալու են փողի վրա։ Կիլիանն այլ ակումբում ևս մեծ գումար կստանար. նա որոշել է մնալ ամենևին ոչ ֆինանսական կողմի պատճառով, վստահ եմ։ Եթե նա երջանիկ չլիներ ՊՍԺ-ում, նույնիսկ ամենաշքեղ պայմանները չէին պահի նրան։ ՊՍԺ-ն նրա սրտում է.․․ Նա հասկանում է, որ սա մեծ ակումբ է, իսկ մեծ ակումբներից հենց այնպես չեն հեռանում։ ՊՍԺ-ի նախագիծը ճիշտ ուղղությամբ է ընթանում»,- մեջբերում է Թիերիին Goal-ը։