Հայտնի են դարձել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի զրույցներից մեկի մանրամասները, հայտնում է RMC Sport-ը։
Սարկոզին մեծ ներդրում է ունեցել, որպեսզի Մբապեն չգնա «Ռեալ» և երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Մբապեի և փարիզեցիների միջև նոր պայմանագրի ստորագրումից հետո Սարկոզին ֆուտբոլիստին ասել է հետևյալը. «ՊՍԺ-ի հետ չես հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ Մադրիդի «Ռեալը» 13 անգամ հաղթել է այս մրցաշարում։ Թող սա լինի քո ամենամեծ մարտահրավերը»:
Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 46 խաղ, դարձել 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։