ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին պատմել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ վատ հարաբերություններ մասին.
«Ես հարգում եմ «Ռեալին», բայց Սուպերլիգայից հետո ես այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեմ Պերեսի հետ: «Ռեալը» մեծագույն ակումբ է: Նրանք հարգում են մեզ, իսկ մենք՝ նրանց: Փոխադարձ հարգանքը կարևոր է: Բայց Մբապեն մեր ֆուտբոլիստն է, և ես որևէ մեկի հետ խոսելու կարիք չունեմ»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ Մբապեն հրաժարվել է նոր թիմ տեղափոխվելուց և երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: