ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 34-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները կապվել են կատալոնական ակումբի ղեկավարության հետ ու Դի Մարիայի ծառայություններն առաջարկել։
Դի Մարիայի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 1-ին, ինչից հետո արգենտինացին ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել այլ ակումբ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» երկմտում է նրան ձեռք բերելու հարցով՝ կապված ֆուտբոլիստի տարիքի հետ։
Հիշեցնենք, որ Դի Մարիան ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դարձել 2015 թվականին։