Լիոնել Մեսսին գոհ է, որ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Մասնավորապես, ըստ Marca-ի, արգենտինացին ուրախ է, որ դադարել է լինել ԶԼՄ-ների ուշադրության հիմնական թիրախը։
Լիոնելը նաև կարծում է, որ Մբապեի հետ թիմում ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ կունենա:
23-ամյա հարձակվողը եղել է Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն և առաջատարը գոլային փոխանցումներով։ Անցկացրած 35 հանդիպումներում նա խփել է 28 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։