Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո խոսել է Ֆրանսիայի հանդեպ իր սիրո մասին.
«Դա դարձավ իմ որոշման մի մասը: Դա մեծ ազդեցություն ունեցավ նման կարևոր որոշման վրա՝ ամենադժվարն իմ կյանքում:
Ես հպարտ եմ, քանի որ այս որոշումն իմն է։ Ես դա քննարկել եմ ամբողջ ընտանիքի հետ, նրանց հետ, ում հետ աշխատում եմ, և բոլորն ինձ խորհուրդներ են տվել։ Դրանից հետո ես ընտրություն կատարեցի, և դա ճիշտ եմ համարում։
Պետք չէ համեմատել «Ռեալն» ու ՊՍԺ-ն. սրանք երկու տարբեր ակումբներ են: ՊՍԺ-ն ավելի երիտասարդ է՝ 50 տարեկանից մի փոքր ավելի։ Մադրիդի «Ռեալը» լրիվ տարբեր ակումբ է այլ առաջնությունից. ես ուզում էի Ֆրանսիայի պատմությունը գրել իմ հայրենի առաջնությունում՝ երկրի մայրաքաղաքում։ Ուստի որոշեցի ավելի երկար մնալ»,- մեջբերում է ՊՍԺ-ի հարձակվողին CBS Sports-ը: