Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն պատասխանել է այն մեղադրանքներին, թե ինքը գումարի համար է մնացել ՊՍԺ-ում.
-Ի՞նչ կասեք նրանց, ովքեր կարծում են, որ Դուք ՊՍԺ-ում մնացիք հանուն գումարի:
-Փոքր-ինչ տխրում եմ, քանի որ կարիերայիս հենց սկզբից ես բոլորին ցույց եմ տվել, որ համբերություն ունեմ: Ես մշտապես խոսել եմ ֆուտբոլի, տիտղոսների, կարևոր խաղերի մասին … եվ ոչ երբեք՝ փողի մասին:
Մարդիկ կարող են ասել այն, ինչ ցանկանան, բայց բոլորը գիտեն ինձ: Ես խոսել եմ «Ռեալի» բոլոր ղեկավարների հետ, խոսել եմ ՊՍԺ-ի հետ, և նրանք գիտեն, որ ես երբեք նախագահների հետ փողի հարցը չեմ քննարկել՝ ո՛չ Ֆլորենտինո Պերեսի, ո՛չ Նասսեր Ալ-Հելայիֆիի: Փաստաբանս մի փոքր խոսել է գումարի մասին, ինչպես իմ մայրը, բայց ոչ ես: Ես խոսում եմ սպորտի մասին, քանի որ հանդես եմ գալիս խաղադաշտում:
Գումարները նստում են իմ բանկային հաշվին, ես նայում եմ, բայց դրանք ինձ չեն հետաքրքրում: Ես ՊՍԺ-ում եմ, որպեսզի տիտղոս նվաճեմ, ցույց տամ, որ ես լավագույնն եմ, և լինեմ երջանիկ: Կարծում եմ՝ հիմա ես երջանիկ եմ»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: