Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է Հարավային Ամերիկայի առաջատար երկրների՝ Բրազիլիայի և Արգենտինայի ֆուտբոլի մակարդակի մասին իր կարծիքով։
«Արգենտինան և Բրազիլիան բարձր մակարդակով չեն խաղում Սշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:
Այս երկրներում ֆուտբոլն այնքան զարգացած չէ, որքան Եվրոպայում։ Դա երևում է Աշխարհի վերջին առաջնությունները դիտելիս»,- Մբապեին է մեջբերում լրագրող Ռոյ Նեմերը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։