ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել ֆուտբոլային ակումբում փոփոխություններ կատարելու մասին։
ՊՍԺ-ն 2021/22 մրցաշրջանում Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն Ֆրանսիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում պայքարն ավարտեց 1/8 եզրափակիչ փուլում։
«Նախագծի բոլոր փոփոխությունների մասին, կարծում եմ, հաջորդ շաբաթ կհայտարարեմ։ Հիմա նոր մարզչի մասին չենք խոսի, քանի դեռ ունենք Պոչետինոն, մենք հարգում ենք նրան։
Ամեն ինչ կիմանաք հաջորդ շաբաթ»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։