Կիլիան Մբապեն խոսել է Իսպանիայում իրեն քննադատելու մասին։
«Ես ընդունում և հասկանում եմ սա։ Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մադրիդում գտնվող բոլորին՝ իմ հանդեպ նման սեր և համակրանք ցուցաբերելու համար։
Ես իսկապես հպարտ էի, որ իմ անունը նշվեց «Ռեալի» անվան կողքին՝ այս ակումբի և նրա երկրպագուների:
Ես հասկանում եմ, որ նրանք հիասթափված են, և դա նորմալ է։ Ես սրան արձագանք չունեմ. ուղղակի ըմբռնումով եմ վերաբերվում: Նրանք պետք է հասկանան, որ ես որոշել եմ մնալ իմ երկրում, քանի որ ֆրանսիացի եմ։ Համոզված եմ, որ նրանք դա կհասկանան»,- մեջբերում է ՊՍԺ-ի հարձակվողին CBS Sports-ը։