Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։
Ֆրանսիական ակումբը պատրաստվում է խաղացողին հրավիրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Sport.es-ը նշում է, որ կատալոնացիները կիսապաշտպանի համար կպահանջեն մոտ 80 մլն եվրո։
Ֆրենկի դե Յոնգի անունը կապված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հետ: Ֆուտբոլիստը լավ ծանոթ է մանկունիանցիների ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագին. նրանք միասին աշխատել են Ամստերդամի «Այաքսում»: