Կիլիան Մբապեն ասել է, որ քննարկել է իր ապագան Ֆրանսիայի նախկին և ներկայիս նախագահների հետ։
«Էմանուել Մակրոնն ու Նիկոլա Սարկոզին ինձ խորհուրդ են տվել մնալ ՊՍԺ-ում»,- ասել է հարձակվողը Canal+-ին տված հարցազրույցում։
«Մակրոնի հետ մենք բազմիցս խոսել ենք։ Նա ինձ լավ խորհուրդ է տվել։ Նա ցանկանում էր, որ ես մնամ: Մակրոնը շատ մարդկանցից մեկն է, ում հետ խոսել եմ ֆուտբոլի մասին։ Ակնհայտ է, որ ֆուտբոլը փոխվել է, և այժմ այն կարևոր տեղ է զբաղեցնում հասարակության մեջ։
Մեր լիգան խիստ քննադատության է ենթարկվե՝լ այն բավարար չափով չպաշտպանելու համար: Պետք չէ մտածել, որ մենք ավելի լավն ենք, քան իրականում կանք, բայց պետք չէ ամաչել մեր ֆուտբոլից։ Ֆրանսիան կարևոր տեղ ունի ֆուտբոլում, պետք է հիշել սա։ Ես հնարավորություն եմ ունեցել այցելել այլ երկրներ, և այնտեղ մարդիկ հպարտանում են իրենց ֆուտբոլով։ Հիանալի կլիներ, եթե այստեղ էլ այդպես լիներ»,- ասել է Մբապեն: