Կիլիան Մբապեն տեղեկություն է հայտնել իրենով հետաքրքրված մեկ այլ թիմի մասին.
«Միայն «Ռեալն» ու ՊՍԺ-ն չէին, ես բանակցություններ էի վարում «Լիվերպուլի» հետ՝ Յուրգեն Կլոպին միանալու համար»,- ասել է հարձակվողը The Telegraph-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հարձակվողը երկարաձգել էր պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականը։
Ավելի վաղ Կլոպը հաստատել էր, որ անգլիական ակումբը հետաքրքրված էր Մբապեի ծառայություններով, սակայն մերսիսայդցիները պատրաստ չեն եղել բավարարել ֆրանսիացու ֆինանսական պահանջները։