Մաուրիսիո Պոչետինոն կարող է շարունակել աշխատել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Ինչպես հայտնում է Sports.fr-ը՝ L’Equipe-ին հղում անելով, փարիզցիները շատ կարևոր են համարում մարզչական խնդիրը, այդ թվում՝ հարձակվող Կիլիան Մբապեին գոհացնելու ցանկության պատճառով, ով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականը։ Ակումբում ամենից շատ կցանկանային հրավիրել Զինեդին Զիդանին, բայց նրա հետ շատ դժվար է համաձայնվել։
Նոր տարբերակը Պեպ Գվարդիոլայի հնարավոր նշանակումն է 2023 թվականին, երբ կավարտվի նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Մինչ այդ Պոչետինոն կարող է մնալ թիմում, մանավանդ, որ արգենտինացին լավ հարաբերություններ ունի Մբապեի հետ, և ՊՍԺ-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ցանկանա փչացնել հարաբերությունները աստղային հարձակվողի հետ: Որպես այլընտրանք դիտարկվում է նաև մեկ տարով նոր մարզչի նշանակումը։