ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է փարիզյան ակումբում մնալու իր որոշումը։
«Ես ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չեմ ունեցել։ Ես միշտ այսպես եմ վարվել։ Քննարկել ենք պայմանագրերի տարբերակներ։ Համաձայնություն չի եղել։ Կարող եմ հասկանալ «Ռեալի» երկրպագուների հիասթափությունը, բայց երախտագիտությունից բացի, ոչինչ չեմ կարող նրանց տալ։
Ես «ոչ» չեմ ասել «Ռեալին»։ Ես «այո» եմ ասել Ֆրանսիային ու ՊՍԺ-ին։ Լսել եմ հայրենիքիս ու մայրաքաղաքիս կանչը։ Չափազանց վաղ էր հենց այնպես հեռանալու համար»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մնում է Փարիզում։