Կիլիան Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ում մնալու իր որոշումը։
«Այո, անցած տարի ուզում էի հեռանալ, բայց հիմա մտափոխվել եմ։ Մեծացել եմ։ Ես նախորդ շաբաթ եմ որոշում կայացրել։ Շատ բան է փոխվել։ Որոշում էի կայացրել նախքան Ֆլորենտինո Պերեսի զանգելը։
Ես ֆուտբոլում սովորել եմ, որ պետք չէ հետ նայել։ Նայում եմ նոր պայմանագրիս ու մտածում առաջ գնալու մասին։
Երախտապարտ եմ «Ռեալին»։ 14 տարեկանից հագնում եմ նրանց մարզաշապիկը, բայց նրանք պիտի հասկանան, որ ես ֆրանսիացի եմ։ Իմ որոշումն է մնալ Ֆրանսիայում, որտեղ իմ տունն է»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։