ՊՍԺ-ում արձագանքել են Լա լիգայի դժգոհությանն այն բանից հետո, ինչ Կիլիան Մբապեն որոշեց մնալ Փարիզում։
Հիշեցնենք, որ Լա լիգան որոշել է բողոքարկել պայմանագրի երկարաձգումն ՈՒԵՖԱ-ում․ «Վրդովվեցնող է, որ նման ֆինանսական կորուստներ ունեցող ակումբն ի զորու է այդպիսի պայմանագիր կնքել»։
«Գուցե, Խավյեր Տեբասը վախենում է, որ Լիգա 1-ը Լա լիգայից ուժեղ կդառնա։ Լա լիգան այլևս այն 3-4 տարի առաջվանը չէ։ Մբապեն մեզ հետ է, նա մնում է, իսկ մնացածն ինձ չի հուզում։
Փողն ամենակարևորը չէ Կիլիանի համար։ Իսպանիայում կա ակումբ, որն ի զորու է ավելին վճարել, քան մենք։ Մբապեի համար գլխավորը սպորտային նախագիծն էր»,- ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։