ՊՍԺ-ն «Մոնակոյին» 35 մլն եվրո կվճարի այն բանից հետո, երբ երկարաձգի պայմանագիրը «Մոնակոյի» սան Կիլիան Մբապեի հետ: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեի պայմանագիրում այս կետի ակտիվացման համար պետք էր կա՛մ այլ թիմ տեղափոխվել, կա՛մ նոր պայմանագիր կնքել փարիզեցիների հետ:
2017 թվականին ՊՍԺ-ն մեկ տարով վարձակալեց Մբապեին «Մոնակոյից»՝ հետագայում նրան 180 մլն եվրոյի դիմաց պարտադիր ձեռքբերելու պայմանով: Հաղորդվում է, որ առաջին 90 մլն եվրոն «Մոնակոն ստացել է 2018 թվականին, ևս 55 մլն եվրո՝ 2019 թվականին: 35 մլն եվրոն էլ ակումբը «Մոնակոյին» կվճարի այն բանից հետո, երբ նոր պայմանագիր կկնքի Մբապեի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում 46 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում: Նա դարձել է 39 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը 160 մլն եվրո է գնահատում: