ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է փարիզյան ակումբին՝ հաջորդ տրանսֆերային պատուհանում երկու խաղացող գնելու խնդրանքով։
«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին և «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարող են միանալ ՊՍԺ-ին, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Դեմբելեի գործակալի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Չուամենին արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։