ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով հրաժարվել է տեղափոխվել «Ռեալ» և երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ, դիմել է մադրիդյան ակումբին և նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել «Ռեալին» և նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Ես ընդունում եմ այդպիսի մեծ ակումբի կողմից ողջունվելու բախտն ու արտոնությունը: Ես հասկանում եմ ձեր հիասթափությունը:
Ես կլինեմ ձեր առաջին երկրպագուն Չեմպիոնների լիգայի եզրափակչում, Փարիզում՝ իմ տանը։ Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ շարունակել առաջադիմել Ֆրանսիայում, այն երկրում, որտեղ ես ծնվել եմ, մեծացել և կատարելագործվել: Եվ դա ինձ հնարավորություն է տալիս շարունակել իրականացնել իմ երազանքները»,- գրել է Մբապեն իր սոցցանցերից մեկում։
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։