ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան աջակցել է իր թիմակից Կիլիան, որը երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը։
«Մբապեն ճիշտ որոշում է կայացրել։ Կիլիանը երիտասարդ է, նա դեռ «Ռեալ» տեղափոխվելու ժամանակ կունենա»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում Onze Mondial-ը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պաշտոնական կայքում հայտարարել էր արգենտինացի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի՝ մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալու մասին։ Խաղացողի հետ պայմանագիրը չի երկարաձգվել։