Իսպանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի նամակագրությունը։
«Պարոն Ֆլորենտինո Պերես, ծանուցում եմ ձեզ, որ որոշել եմ մնալ ՊՍԺ-ում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ինձ «Ռեալում» խաղալու հնարավորություն ընձեռելու համար․ ակումբ, որին ես մանկուց եմ երկրպագում։ Հուսով եմ՝ կհասկանաք իմ որոշումը։ Հաջողություն Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Defensa Central-ը։
«Ռեալի» նախագահը պատասխանել է․
«Ափսոսում եմ այն, ինչ կատարվեց վերջին մի քանի օրերին։ Նրանք փշրեցին քո մանկության երազանքը»։