Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիկսանտ Լիզարազյուն մեկնաբանել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը։
«Ինձ մոտ տպավորություն է, որ Կիլիանը ծնկի բերեց ոչ միայն ՊՍԺ-ին, այլև՝ «Ռեալին»։
Ֆուտբոլի ողջ պատմության մեջ ես երբեք չեմ տեսել խաղացողի, որ նման վիճակի մեջ դնի պետությանն ու աշխարհի ամենամեծ ակումբին»,- Լիզարազյուի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
Հիշեցնենք՝ Մբապեն նոր պայմանագիր է կնքել փարիզցիների հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։