Լիգա 1-ի վերջին՝ 38-րդ տուրում ՊՍԺ-ն հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Մեցի» դարպասը։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարը և Անխել Դի Մարիան։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները 86 միավորով մրցաշրջանն ավարտեցին առաջին տեղով։ «Մեցը» 31 միավորով գրավեց նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը և լքեց Լիգա 1-ը։