«Պարի Սեն Ժերմենը» իր պաշտոնական էջերում տեսանյութ է հրապարակել, որտեղ հարձակվող Կիլիան Մբապեն հանդես է գալիս խոսքով։
«Մեր պատմությունը գրված է այստեղ։ Սա Փարիզն է»,- նշում է Մբապեն։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆրանսիացին նոր պայմանագիր է կնքել փարիզցիների հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։