ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Կիլիան Մբապեի ապագայի մասին։
«Չգիտեմ նրա որոշումը։ Չեմ կարող խոսել այդ մասին։ Դա Կիլիանի ու ակումբի անձնական գործն է։ Վերջին ժամանակներս շշուկները շատ են։ Հարգում եմ ակումբի ու Կիլիանի դիրքորոշումը։ Այդ թեմայով պիտի ակումբը խոսի, և այս դեպքում, խաղացողը։
Նույնիսկ եթե տեղեկություն ունենայի, ես մարզիչ եմ, չպետք է հայտարարություն անեմ, որն իմ կոմպետենցիայի մեջ չի մտնում։
Ես ուզում եմ, որ Կիլիանը մնա ՊՍԺ-ում մի քանի տարի։ Չեմ կարող ստել, ես տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ ինչ կլինի։
Ես ՊՍԺ-ի մարզիչն եմ ու կցանկանայի, որ նա մի քանի տարի մեզ հետ մնար։ Չգիտեմ ինչ ասել»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։