Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան հեռանում է ՊՍԺ-ից։ Նա թիմակիցներին հրաժեշտ է տվել սոցիալական ցանցերի միջոցով։
Ըստ լուրերի՝ Դի Մարիան տեղափոխվում է Իտալիա։ Նա պայմանագիր կկնքի Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Արգենտինացին առաջարկներ ուներ նաև MLS-ից։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին։
Դի Մարիան Փարիզում է հանդես գալիս 2015 թվականից։