ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ասել է, որ բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
«Բանակցում ենք ակումբի հետ։ Չեմ ուզում դա քննարկել, որոշում կայացնում է ղեկավարությունը։ Երբեք խնդիր չի լինի․ ակումբն է որոշում արժե՞, որ ես երկարաձգեմ պայմանագիրս, թե՞ ոչ»,- Վերատիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալացու գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024-ի ամառ։
























































