Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Նրա խոսքով՝ Լեհաստանի հավաքականի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։ Մոտ ժամանակներս «Բարսելոնան» կբանակցի «Բավարիայի» հետ գործարքը փակելու համար:
Ավելի վաղ գերմանական ակումբի ղեկավարությունը հաստատել էր, որ Լևանդովսկին հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագիրը։
Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 374 հանդիպում և դարձել 344 գոլի հեղինակ։